Վրաստանին ոչ մի կետով ձեռնտու չէ թուրք-հայկական սահմանի բացումն ու խաղաղության հաստատումը
BlogԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարցեր կան, որոնց պատասխաններն ակնհայտ են, սակայն մենք կարծես չենք ուզում դրանք նկատել: Դրանիցից մեկն էլ այն է, թե ինչո՞ւ Վրաստանը չի միջամտում Հայ-թուրքական հարաբերություններին ու չի փորձում խաղաղություն հաստատել։ Դրա համար Վրաստանը բոլոր նախադրյալներն ունի ու ինչպես իրենք են նշում՝ Վրաստանը մի մոդել է ստեղծել, որտեղ թուրքերն ու հայերը կարողանում են կողք կողքի ապրել:
Վրաստանին ոչ մի կետով ձեռք չի տալիս թուրք-հայկական սահմանի բացումն ու խաղաղության հաստատումը: Հայաստանը, գտնվելով տնտեսական ու տարածքային շրջափակման մեջ, իր ցամաքային առևտրի 70 տոկոսը կատարում է Վրաստանի միջոցով, իսկ այն պետությունները, որոնք այս պահին ապրանքափոխադրությունը կատարում են Վրաստանի միջոցով, հայ-թուրքական սահմանի բացումից հետո կարող են վերանայել իրենց առևտրային ճանապարհները, որի արդյունքում Վրաստանի տնտեսությունը կտուժի: Այնպես որ՝ Վրաստանից պահանջել, որ նա ինչ-որ քայլ ձեռնարկի, ավելի քան անիմաստ է։ Նա հաստատ չի վատացնի իր հարաբերությունները եղբայրական թուրքական պետությունների հետ ու չի էլ ցանկանա կոնֆլիկտի մեջ մտնել փող բերող Հայաստանի հետ: