Հնդկաստանում փոթորկից 32 մարդ Է զոհվել, վիրավորների թիվն անցնում Է 80-ից
SocietyՀնդկաստանի արեւելքի Բիհարի նահանգում փոթորիկն ավելի քան 30 մարդու կյանք Է խլել, եւս ավելի քան 80-ը վիրավորվել են: Այդ մասին ապրիլի 22-ին հաղորդել Է Հնդկաստանի NDTV հեռուստաալիքը: «32 մարդ Է զոհվել, ավելի քան 80-ը՝ վիրավորվել փոթորկի հետեւանքով, որն ապրիլի 21-ի երեկոյան մոլեգնել Է Բիհարի երեք շրջաններում»,- ասել Է տարերային աղետների հետեւանքների վերացման տեղական վարչության գլխավոր քարտուղարը:
Նահանգի իշխանությունները փրկարարական գործողություն են սկսել տուժած երկու շրջաններում, ինչպես նաեւ հայտարարել են զոհվածների հարազատներին 400 հազար ռուփիի (շուրջ 6,5 հազար դոլարի) չափով փոխհատուցման մասին: Նահանգի գլխավոր նախարար Նիթիշ Քումարն օդից դիտել Է տուժած շրջանները եւ անձնական վերահսկողության տակ Է վերցրել իրադրությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: