Ռիհաննան անճանաչելիորեն կերպարանափոխվել է «V» ամսագրի կիսամերկ ֆոտոսեսիայում (լուսանկարներ 16+)
LifestyleՌիհաննան աչքի է ընկնում իր համարձակությամբ ու ոճային կերպարներով։ Նա սիրում է իմիջային կտրուկ փոփոխությունների դիմել, սակայն այս մի փոփոխությունն ակնհայտորեն տարբերվում է մյուսներից։ Նրա ոճաբանները հավանաբար մի լավ տքնել են, քանի որ նա փոխվել է անճանաչելիության աստիճան։
Այս տեսքով նա ներկայացել է «V Magazine»-ի ֆոտոսեսիային։ Հանրահռչակ փոփ աստղը զարդարելու է ամսագրի նոր համարի շապիկը։ Նա առաջին անգամը չէ, որ ֆոտոխցիկի առաջ կանգնում է գայթակղիչ լողազգեստով, սակայն սա առաջին ֆոտոսեսիան է, որտեղ Ռիհաննան 60-ականների դիսկո ոճով է ներկայանում։ Ֆոտոսեսիան անցկացվել է նավթագործարանում, սակայն հատուկ Ռիհաննայի համար այնտեղ լողավազան է տեղադրվել։

Լուսանկարներից մեկում նա նստած է այդ լողավազանում, մեկ այլ նկարում էլ պաղպաղակ է ըմբոշխնում, սակայն ամենից ավելի աղմկահարույցն այն լուսանկարն է, որում կիսամերկ Ռիհաննան պատկերված է աստիճաններով բարձրանալիս։ Այս կերպարանափոխությունը հավանաբար ժամանակավոր է, քանի որ Ռիհաննան ոչ թե ներկել է մազերը շեկ, այլ կեղծամ է դրել։

Լուսանկարների հեղինակը Սթիվեն Քլեյնն է, իսկ ոճաբանը՝ Քարլին Սերֆ դը Դուդզիլին։ Ռիհաննան ասում է, որ ոչ թե ավելի լավ տեսք ունենալու համար է դիմում ոճային կտրուկ փոփոխությունների, այլ պարզապես նույն կերպարից չձանձրանալու համար։

Հարցազրույցներից մեկի ընթացքում նա ասել է.
Ես փախչում եմ ցանկացած բանից, ինչն ինձ չի մոտիվացնում։ Ես հաճախ հայտնվում եմ այնպիսի իրավիճակներում, երբ ձգտում եմ դեպի ընդհատակ։ Այնտեղ որոշակի կրեատիվ ազատություն կա, որը չես կարող զգալ որևէ այլ վայրում։