ԼՂՀ Նախագահը չեխ լրագրողին երախտագիտություն է հայտնել Արցախը ճշմարտացի ներկայացնելու համար
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին ընդունել է չեխ հայտնի լրագրող Պետրա Պրոխազկովային:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի ղեկավար Կարեն Օհանջանյանը, արծարծվել են Արցախի կյանքին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Պետրա Պրոխազկովային երկար տարիների ընթացքում տարբեր երկրներում և միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման համար՝ դա որակելով որպես սկզբունքայնության, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդասիրության դրսևորում: