Հայ բռնցքամարտիկը Եկատերինբուրգում սպանել է ադրբեջանցի ֆուտբոլիստի
Society28-ամյա ադրբեջնացի ֆուտբոլիստ Էմիլ Հուսեյնովը մահացել է Եկատերինբուրգում։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով 1news.az. պորտալին։
Մարզիկը մահացել է դանակի հարվածից, որը նրան հասցրել է սվերդլովսկի թիմի բռնցքամարտիկ Տիգրան Չիչակյանը։
Այս երկու թիմերը եղել են սրճարանում,որտեղ էլ վեճ է առաջացել։ Հուսեյնովը և Չիչակյանը սկսել են վիճել բարձր տոնով, որից հետո բռնցքամարտիկը դանակով հարվածել է ֆուտբոլիստին,ով տեղում մահացել է։
22-ամյա հայը խառը մարտարվեստի ММА սպորտի վարպետի թեկնածու է։Իսկ այժմ նրան սպասվում է 15 տարվա ազատազրկում։
Հուսեյնովը նախկինում խաղացել է «Նեֆտչի», ինչպես նաև «Քարավան» և «Աբշերոն» ակումբներում։ 2011թ-ին «Աբշերոն» ակումբի փլուզումից հետո Հուսեյնովն ավարտելով ֆուտբոլային կարիերան՝ մեկնել է Ռուսաստան աշխատելու։
Նյութի աղբյուր՝ Operativ.am