«Մենք ունենք հայկական քիթ, և դրա համար շատ ուրախ ու գոհ ենք»
LifestyleՎերջին շրջանում համացանցում օրեցօր ավելանում են աստղերի արտաքինին վերաբերող տարօրինակ շարքերը: Այսօր հերթը, ըստ բլոգերի, մեծ ու տգեղ քիթ ունեցող աստղերին էր, որոնց շարքում էր հայտնվել նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը:

Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել երգչուհու հետ, սակայն հեռախոսին պատասխանեց նրա հայրը՝ Հակոբ Հակոբյանն, ով նաև վերջինիս պրոդյուսերն է:
«Մենք ունենք հայկական քիթ, և դրա համար շատ ուրախ ու գոհ ենք, մնացացին, ում խանգարում է մեր քիթը, թող իրենց քիթը չմտցնեն այն հարցերի մեջ, որոնք իրենց չեն վերաբերում»,- վրդովված պատասխանեց Սիլվա Հակոբյանի հայրը:
Հեղինակ ՝ Անուշիկ Մելքոնյան