«Ժողովուրդ». Պետք է միասնական լինել, այլընտրանք չունենք
SocietyՎաղը կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ այսօր պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը լայն թափով շարունակվում է: Աշխարհի տարբեր երկրներ մեկը մյուսի հետեւից ընդունում ու դատապարտում են Հայոց ցեղասպանությունը: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Եվ հիմա մենք պետք է ամփոփենք իրավիճակը՝ հասկանալու համար, թե ինչի՞ համար են դա արել. հայկական լոբբի՞նգն է ազդել, արդարությո՞ւնն է սկսում հաղթանակել, ՀՀ արտաքին գործերի նախարարությո՞ւնն է իր դեսպանատներով լավ աշխատել, թե՞ աշխարհի կոնյուկտուրան է իրավիճակ թելադրել. արդյո՞ք ռուս-թուրքական մերձեցումն է պատճառը, որ արեւմտյան երկրները դատապարտում են սպանդը, Թուրքիայի պահվա՞ծքն է միջին արեւելքում բարկություն առաջացրել, թե՞ այլ խնդիրներ կան:
Ահա այստեղ է, որ պետք է հաշվի առնվեն մեր հնարավորությունները, իրավիճակի ռիսկերն ու վտանգները, եւ ճիշտ մարտավարությամբ առաջ գնալ՝ մեր օրակարգում եղած համահայկական խնդրի լուծման համար: Հայ ժողովուրդը միշտ հաղթել է, երբ միասնական է եղել, ուրեմն այլընտրանք չունենք:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: