Հանրապետության մի շարք քաղաքներում տեղում է ձյուն
SocietyՀՀ տարածքում ապրիլի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, Շիրակի մարզի Գյումրի, Ամասիա քաղաքներում, Աշոցքում տեղում է ձյուն, իսկ Լոռու մարզ Ստեփանավան, Տաշիր քաղաքներում` թաց ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: