«Բարով» կամ «ոչ բարով խերով» մեր հարևան երկրները Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել
BlogՎահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի Հանրապետությունը Հյուսիսում սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը, Հարավում Իրանի Իսլամական Հանրապետությանը, Արևելքից սահմանակից է Ադրբեջանը, իսկ Արևմուտքից Թուրքիան: Այլ կերպ ասած աջ ու ձախ կողմերում թուրքերն ու լայցոտ թուրքերն են, իսկ վերևում ու ներքևում Ցեղասպանության ճանաչման առումով «ձև են բռնել»:
Ուշադրություն, այս երկրները, որոնք համարվում են` «բարով» կամ «ոչ բարով խերով» հարևաններ, Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել: Ավելին, կարծես, մտադրություն էլ չկա ճանաչելու:
Ի դեպ մեր համար ֆիքսենք, որ նախկին ԽՍՀՄ կազմում ընդգրկված երկրներից Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է միայն Ռուսաստանի Դաշնությունը:
Գնահատականն ու հետևությունները թողնում եմ ձեզ: