Ոստիկանները ձերբակալել են Բերդում ավազակային հարձակում կատարած անձանցից երկուսին
SocietyՏավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1967թ. ծնված Վարդան Գ.-ն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ապրիլի 22-ին հաղորդում է տվել, որ ապրիլի 21-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, նույն քաղաքի բնակիչներ՝ «Մոնի» մականունով Արամ Խ.-ն և նրա մերձավոր ոմն Արթուրը, իր տան առջև ծեծի են ենթարկել իրեն և բացահայտ առևանգել ու հափշտակել իրեն պատկանող, 2.500.000 դրամ արժողության «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, իսկ ապրիլի 22-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Արամ Խ.-ն իրեն անհայտ մեկ այլ անձի հետ ապօրինի մուտք են գործել իրենց տուն, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել, կյանքի և առողջության համար դանակի գործադրմամբ վտանգավոր բռնության սպառնալիքով պահանջել են իրենց տալ 15.000 ԱՄՆ դոլար և տան ոսկյա զարդերը, սակայն ոչինչ չգտնելով՝ սպառնացել են հաջորդ օրը ժամը 10.00-ին գալ գումարը վերցնելու և իր ավտոմեքենան նրանց անունով գրանցելու:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամ Խ.-ն ՌԴ քաղաքացի, 1964թ. ծնված Արամ Խ.-ն է, Արթուրը` 1989թ. ծնված Արթուր Ն.-ն, իսկ երրորդ անձը` 1988թ. ծնված Մհեր Թ.-ն: Արամ Խ.-ն և Մհեր Թ.-ն ձերբակալված են: Արթուր Ն.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Վարդան Գ.-ի հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն` հետագա ընթացքը լուծելու համար: Քննությունը շարու նակվում է: