Աստղային նոր զույգ. Բրեդլի Կուպերն ու Իրինա Շեյկը հանդիպում են
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ինչպես երևում է, հոլիվուդում նոր աստղային զույգ է ձևավորվում։ Օրերս պապարացիները լուսանկարել են դերասան Բրեդլի Կուպերին և Ռոնալդուի նախկին ընկերուհի Իրինա Շեյկին միասին ժամադրության գնալիս։
Հիշեցնենք, որ երկուսին էլ բազում սիրավեպեր են վերագրվում։ Լուրեր էին շրջանառվում, որ Շեյքը Ռոնալդուից բաժանվելուց հետո հանդիպում էր դերասան Դուեյն Ջոնսոնի հետ, բայց մոդելը հերքել էր լուրը, Կուպերն էլ իր հերթին հանդիպում էր Ջենիֆեր Լոուրենսի հետ։ Բայց կարծես նրանք վերջ են տվել իրենց սիրավեպերին և սկսել են հանդիպել միմյանց հետ։