Կոտայքի մարզի Սոլակ համայնքում արձանագրվել է բրուցելոզի ևս 3 դեպք
SocietyԿոտայքի մարզում բնակչության շրջանում բրուցելոզի դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Սոլակ համայնքում արձանագրվել է ևս 3 դեպք: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մարզում այժմ արձանագրվել է ընգհանուր թվով հիվանդության 22 դեպք. բուժումը կազմակերպվել է պետական պատվերի շրջանակներում: Հիվանդների ինքնազգացողությունը բավարար է, նկատելի է առողջացման դրական շարժընթաց:
Շահագրգիռ կառույցների հետ համագործակցված աշխատանքները, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությունը, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը, ինչպես նաև կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: