Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են
SocietyԿապան-Ծավ-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում փլուզված ժայռաբեկորները ապրիլի 23-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: