Ապրիլի 24-ի աստղագուշակ
LifestyleԽոյ
Այսօրվա իրադարձություններում Խոյերին ավելի ճիշտ կթվա ապստամբության և դիմադրության ուղին: Սակայն աստղերը զգուշացնում են, որ այդպես ավելի կլարեք իրադրությունը, իսկ ելքն անկանխատեսելի կլինի: Չարժե ձեզ հեղափոխականի պես պահել, եթե ձեզ համար թանկ են ձեր տունը, ընտանիքը, կարիերայի նվաճումները: Շատ ավելի կառուցողական է երկխոսության և համատեղ ջանքերի ուղին: Մի՛ մերժեք իրադրությունը քննարկելու հրավերները: Հնարավոր է, որ ձեզ նյութական փոխհատուցում առաջարկեն:
Ցուլ
Գերազանց օր է գործնական ուղևորությունների, այցերի, բանակցությունների համար: Չկանխատեսված իրավիճակները չեն խանգարի հաջողությանը: Լավ կընթանա սննդամթերքի առևտուրը: Հագեցած օր է դիսպետչերների, առաքիչների, էքսկուրսավարների համար: Շատ Ցուլեր ստիպված կլինեն ընտանեկան գործերում միջնորդի դերում հանդես գալ, սերտ շփվել մոտ շրջապատի հետ:
Երկվորյակ
Երկվորյակների համար անձնական հմայքն ավելի լավ է որպես ֆոն թողնել, իսկ գլխավոր հենարանը դարձնել գործնական որակները: Հաջող կանցնեն փոխանակման և վճարային գործընթացները, ոչ մեծ գործարքները, գնումները: Ծրագրերը ստիպված կլինեք որոշակի փոփոխությունների ենթարկել: Մի՛ ծրագրեք գործեր, որոնք պահանջում են կենտրոնացում, վճռականություն, երկար բանակցություններ և խնջույք: Կրիտիկական պահին ամենաթանկ ռեսուրսը ժամանակը կլինի:
Խեցգետին
Ստանդարտ մոտեցումները բավական չեն: Եթե բնույթով արկածախնդիր և հեղափոխական եք, ձեր առջև գործունեության լայն դաշտ է բացվում: Ձեր մեջ զարգացրեք ոչ միայն գործնականությունը, այլև իրերի հանդեպ ոչ ավանդական հայացքները: Ձեր երևակայությունների համար նոր կիրառում գտե՛ք: Գլխում ծագած միտքը քննարկե՛ք համախոհների կամ գործընկերների հետ: Շատ Խեցգետինների համար խիզախ գործողությունների կողմնակի ազդեցություն կլինի հուզմունքը և նյարդայնությունը, սակայն ձեր քայլերն արժեն դրան:
Առյուծ
Աշխատանքը կարող է ձեզ լիովին կլանել: Եթե այն ձեզ հաճելի է, օրը հիանալի կանցնի, սակայն առկա է գերհոգնածության հավանականություն: Աշխատանքի միապաղաղ հատվածները հանձնարարե՛ք այլ մարդկանց, սակայն մի՛ ծուլացեք անձամբ վերահսկել ընդհանուր գործընթացը: Հնարավոր է խնդիրներ առաջանան չհաշվարկված կարևոր մանրուքների կամ ինքնազգացողության պատճառով: Ղեկավար Առյուծները կարիք կունենան որակավորված քարտուղարի կամ վստահված անձի օգնության:
Կույս
Որպեսզի գործերը հաջող ընթանան, Կույսերին բավական է պահել նախօրեին վերցրած տեմպը: Ճիշտ ընտրե՛ք տարբեր տեսակի առաջադրանքների կատարման գործիքները և եղանակները: Անհրաժեշտության դեպքում համատեղե՛ք հին և նոր մոտեցումները: Մի՛ հապաղեք, եթե իրադրությունը վայրկենական արձագանք է պահանջում: Այդ դեպքում կարելի է նաև ռիսկի դիմել: Միևնույն ժամանակ, մի՛ լարեք իրավիճակն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է հանգստություն, հետևողականություն, կենտրոնացում, այլապես կարող է տուժել նյութական հատվածը: Հնարավոր են գումարի պատճառով կարճատև վեճեր:
Կշեռք
Շատ Կշեռքների անձնական կյանքը ետին պլան կմղվի ծառայողական հոգսերի պատճառով: Հարմար օր է ղեկավորության հետ բանակցությունների համար: Կարելի է քննարկել աշխատավարձի, տրանսպորտի, աշխատանքի անվտանգության, ընկերության ֆինանսական և հարկային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Հնարավոր է շտապ խորհրդակցություն՝ կապված երկրում, քաղաքում, արդյունաբերությունում ընթացող իրադարձությունների հետ: Կարող են ակտիվանալ նախաձեռնող մրցակիցները: Կրիտիկական պահին պատրաստ եղե՛ք ոչ ստանդարտ ժամանակավոր որոշում ընդունել:
Կարիճ
Այսօրվա օրակարգում կլինեն գործնական շփումները: Հաջող օրեր են հաճախորդների հետ աշխատանքի համար: Հնարավոր են տեղաշարժեր դատական գործընթացներում, առևտրային, զբոսաշրջային, հրատարակչական բիզնեսում: Կարիճների ընթացիկ հետաքրքրությունները սերտորեն կապված են այլ մարդկանց հետաքրքրությունների հետ, այդ իսկ պատճառով կարևոր է լեզու գտնել շրջապատի, մրցակիցների հետ, գրագետ արտահայտել սեփական տեսակետը, ճիշտ վարել երկխոսությունը: Ամուսնական հարաբերություններում կարևոր է ոչ միայն կենցաղային հայացքների, այլև համոզմունքների համաձայնեցումը:
Աղեղնավոր
Աղեղնավորներին հուզում են ոչ միայն շարքային հրատապ հարցերը, այլև քողարկված նրբերանգները: Դրանք կարող են կապված լինել աշխատանքի, ֆինանսների, տնային գործերի, տեխնիկական խնդիրների կամ առողջության հետ: Ճիշտ մոտեցման դեպքում տհաճ պահերը կարելի է հասցնել նվազագույնի, և առաջադրանքը կլուծվի առանց հետաձգումների: Մի՛ վախեցեք զգացմունքային ճգնաժամից. այն կօգնի այլ կերպ նայել ձեզ հուզող թեմային:
Այծեղջյուր
Օրվա մթնոլորտը հարմար է համաձայնեցված գործողությունների համար: Զգացմունքային հանկարծակի պոռթկումներն ընդհանուր պատկերը չեն փչացնի, եթե տարված եք ձեր աշխատանքով: Շատ Այծեղջյուրներ աջակցություն կստանան մոտ շրջապատից ինչ-որ մեկի կողմից: Հաջող օրեր են բանակցությունների, հարցազրույցնրի, համաձայնագրեր ստորագրելու, կոնկրետ հարցերով խորհրդատվությունների, գործնական թեստեր անցկացնելու համար:
Ջրհոս
Ջրհոսներին շատ հոգսեր են սպասվում, եթե ամեն ինչ անձամբ են ցանկանում անել: Հմուտ օգնականների առկայության դեպքում առաջադրանքը կհեշտանա: Շփման կարևոր բաղադրիչ կլինի մարդկայնությունը, ուրիշների կարիքները հասկանալու ունակությունը: Խորհուրդ է տրվում զգույշ լինել էլեկտրական սարքերի, անծանոթ սարքավորումների, ագրեսիվ կենդանիների, ինչպես նաև հուզված կամ սթրեսի մեջ գտնվող մարդկանց հետ շփման ժամանակ:
Ձկներ
Ձկները կարող են ապրել հարմար գրաֆիկով և զբաղվել նրանով, ինչն իրենց հոգեհարազատ է: Կախված իրադրությունից՝ կարող եք բացահայտել կամ կիրառել ձեր ֆիզիկական տվյալները, տեխնիկական տաղանդները, ինտելեկտուալ կամ ստեղծագործական ունակությունները: Բացառված չէ, որ ձեր հոբբին անսպասելի եկամուտ բերի: Ծնողների և երեխաների միջև լավ շփում կհաստատվի, սակայն չեն բացառվում երեխայի կողմից առանձին քմահաճույքները: Սիրային հարաբերությունները կարող են նոր ազդակ ստանալ: