Էրդողանը գրգռում է թուրքական ազգայնականությունը
BlogԼևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Էրդողանը ելույթ է ունենում Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումների շրջանակում` ագրեսիվ, սպառնալից տոնայնությամբ ու շեշտադրումներով.
Էրդողանը գրգռում է թուրքական ազգայնականությունը...
«Հայկական ավազակախմբերն անցան Անատոլիայում անպաշտպան քաղաքացիական բնակչության կոտորածներին», «Հայկական ահաբեկչությունը` ԱՍԱԼԱՆ նորից սպառնալիքներ է հնչեցնում», «Առաջին աշխարհամարտում սպանված 30 միլիոն մարդկանց մեջից առանձնացնելով հայերին` Թուրքիայի դեմ արշավ է տարվում», «Պահանջում ենք, որ հայկական պնդումները ընդունողները պատերազմի ժամանակ կորցրած մեր 4 միլիոն մուսուլման եղբայրների հիշատակը հարգեն, հայկական ահաբեկիչների կողմից սպանված դիվանագտեների ընտանիքներին իրենց աջակցությունն ու վշտակցությունը հայտնեն», «Հայկական պնդումներն անհիմն են ու անհեթեթ», «Մեր պարզած ձեռքը օդում մնաց»...
Վաղն էլ պետք ա ինչ-որ ուղերձով հանդես գա: