Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
SocietyՀՀ տարածքում ապրիլի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Լոռու մարզում տեղում է ձյուն, իսկ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մառախուղ է, Արմավիրում՝ անձրև:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: