Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արդյոք մենք պահանջատիրոջ կեցվածք ունե՞նք

Lifestyle

«Մենք պահանջատեր ենք». այսօր հաճախ կարելի է հանդիպել այս նախադասությանը: Ի՞նչ ենք հասկանում պահանջատիրություն ասելով, ինչպիսի՞ն պետք է լինի պահանջատեր հայն այսօր: Արդյոք մենք պահանջատիրո՞ջ կեցվածք ունենք: Life.Panorama.am-ը զրուցեց տարբեր բնագավառի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե ո՞րն է այս հարցերին ընդհանուր մոտեցումը:

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և ԱՀԹ-ի երիատասարդաց կառույցների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի բնորոշմամբ՝ ցեղասպանությունը տարբեր շերտեր ունի. «Կան մարդկային կորուստներ, մշակութային՝ գիր-գրականություն, արվեստ, հոգևոր՝ եկեղեցիներ, վանքեր, տնտեսական ցեղասպանություն: Նաև հսկայական տարածքային կորուստներ ունենք…Այժմ, կարծում եմ, պահանջատիրոջ մեր գիտակցությունը մի փոքր փոխվել է: Հասկանում ենք, որ միայն «հողերը» գոռալով չէ, այդ գոռացողներից որևէ մեկը չի գնալու այնտեղ ապրի: Այս բոլոր շերտերը պետք է ներառել»:

Քահանան նշեց, որ, ցավոք, պահանջատիրոջ կեցվածք չունենք. «Մենք այսօր նեղվում ենք, որ վաղը ժամը 13:00-ից հետո ենք գնալու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, քանի որ մինչ այդ հյուրերն են գնալու: Բայց չէ՞ որ այդ հյուրերը մեզ համար են եկել, մեզ մխիթարելու, աջակցելու և մեր կողքին գտնվելու համար: Բայց չենք կարողանում հանդուրժել ու համբերատար լինել, մինչև այդ մարդիկ գնան: Չէ՞ որ նրանք ժամի, վերադառնալու խնդիր ունեն… Այնպես որ, դեռ ինքներս մեզանից պահանջելու, գիտակցելու շատ բան ունենք: Պետք է հասկանանք նաև, թե ի՞նչ է նշանակում Ծիծեռնակաբերդ գնալը»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ ամեն ինչ պետք է սովորեցվի դեռ դպրոցից, տանից. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս օրերին հանդիպել եմ երիտասարդների, ովքեր գիտակցում են, թե ինչ է նշանակում պահանջատիրություն, ինչից և ինչպես այն պետք է սկսել: 100-րդ տարելիցը դեռ սկիզբն է, չպետք է բավարարվենք նրանով, որ նշեցինք, բարձրաձայնեցինք, հյուրեր ունեցանք ու վերջ… Ապրիլի 25-ից այս պատմությունը նոր էջ է բացում»:

Երգիչ Վրեժ Կիրակոսյանի կարծիքով, առաջին հերթին կարևոր է այն, որ յուրաքանչյուր հայ գրագետ և ճիշտ ինֆորմացիա ունենա Ցեղասպանության վերաբերյալ. «Միայն այդ միջոցով կծնվի ճշգրիտ, իսկական պահանջատիրություն երևույթը: Այսօրվա պահանջատիրոջ զենքը ցեղասպանության մասին տեղեկատվության տիրապետումն է և դրա տարածումը: Այդ ուժի ազդեցության ականատեսը դարձանք բոլորս, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը այն ճանաչեց և դատապարտեց: Ինձ համար կապ չունի, թուրքը վաղը, կամ 100 տարի հետո կընդունի իր կատարած ցեղասպանությունը, թե ոչ… ՀԱՅ ազգը որպես էթնոս կա, գոյություն ունի, մենք պարտավոր ենք այդ մասին պատմել ու փոխանցել եկող սերնդին: Սա է ինձ համար պահանջատիրությունը»:

Դերասան Գրիգոր Սուքիասյանը պահանջատիրությունը պատկերացնում է ֆինանսական փոխհատուցմամբ և առգրավված տարածքների վերադարձմամբ: Բայց, ոչ միայն… «Մենք պարտավոր ենք հասնել դրան, վերականգնել պատմական արդարությունը՝ անկախ նրանից, թե մեզանից քանի տարվա աշխատանք կպահանջվի: Դա մեր և մեր ապագա սերնդի խնդիրն է: Եթե մոռանանք անցյալը, ապա եկող սերունդը ապագայից զուրկ կլինի»,-նշեց մեր զրուցակիցը:

Դերասանուհի Անժելա Սարգսյանն անկեղծորեն խոստովանեց, որ պահանջատիրության բունն նպատակն իր համար փոքր-ինչ անհասկանալի է. «Թող ինձ ներեն իմ հայրենակիցները, բայց ես քաղաքականությունից այնքան էլ լավ չեմ հասկանում: Չեմ պատկերացնում, թե շոշափելիորեն մեր պահանջատիրությունն ինչպես պետք է դրսևորվի. եթե հողեր ենք պահանջում, ապա հիմա Արևմտյան Հայաստանի տարածքում միլիոնավոր քրդեր են ապրում, ում հետ անգամ թուրքական կառավարությունը խնդիր ունի, մե՞նք ինչպես ենք վարվելու… Իսկ ինչ մնում է բարոյական կողմին՝ իմ անձնական պահանջն արդարությունն է, համայն մարդկության կողմից ճշմարտության ընդունումը, որպեսզի ապագայում կանխվեն նմանատիպ ոճրագործությունները»:

Իսկ դերասան Նիկոլայ Եղիազարյանն այն հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի պահանջատեր հայն այսօր, նշեց. «Մենք մեր տեսակով բարոյական ենք և անսահման համբերատար: Մենք ընդամենը պահանջում ենք այն, ինչը մերն է՝ մեր հայրենի հողերը: Աշխարհը պետք է ճանաչի և ընդունի իրագործված ցեղասպանությունը: Սակայն կան անդառնալի բաներ. մենք ոչ միայն ունեզրկվել և հայրենազրկվել ենք, այլև մարդկային կյանքերի մեծ կորուստ ենք ունեցել. ոչ-ոք չի կարող հատուցել այդքան հայերի արյան դիմաց»:

Դերասան Էմիլ Գալստյանը պահանջատիրություն ասելով առաջնահերթ հասկանում է պապենական հողերի վերադարձը. «Պահանջատեր հայն այսօր մինչև ատամները զինված պետք է լինի և հետ վերցնի այն, ինչը մերն է, մեզանից է գողացված՝ հույսը չդնելով ոչ մի ազգի կամ նախագահի վրա»:

Դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Արմեն Թադևոսյանը  Life.Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ մի բանում հաստատ համոզված է՝ պետք է շարունակել պահանջել Թուրքիայից՝ ընդունել Ցեղասպանությունը. «Բացի մեր պահանջարկից, մենք պետք է շարունակենք ապրել, շարունակենք սգալ և ուրախանալ, շարունակենք ապացուցել բոլորին, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք, և ոչինչ չի կարող ստիպել ՀԱՅ-ին ծնկի իջնել: Պետք է շարունակենք երեխաներ ունենալ և մեր պահանջը փոխանցել սերունդներին, մինչև… Եվ անպայնման արդարությունը կհաղթի»։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia