Մակեդոնիայում գնացքը մխրճվել Է միգրանտների խմբի մեջ, զոհվել Է 14 մարդ
SocietyՄակեդոնիայում մարդատար գնացքը մխրճվել Է միգրանտների խմբի մեջ, զոհվել Է առնվազն 14 մարդ: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը: Միջադեպը տեղի Է ունեցել ապրիլի 23-ի ուշ երեկոյան երկրի կենտրոնական մասի Վելես քաղաքից ոչ հեռու գտնվող կիրճում: Այդ տեղանքով Է անցնում այսպես կոչված Բալկանյան երթուղին, որով միգրանտները հաճախ փորձում են հասնել Արեւմտյան Եվրոպա:
Զանգվածնային լրատվամիջոցների տվյալներով՝ գնացքն ընթանում Էր միջազգային երթուղով: Բախումը տեղի Է ունեցել դժվարամատչելի տեղանքում, բժիշկներն ստիպված արտակարգ պատահարի վայր են հասել երկաթուղով: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ընդամենը երկաթուղու երկայնքով գնում Էր շուրջ 50 միգրանտ, վիրավորների մասին տեղեկատվություն դեռեւս չի ստացվել: