Ոչ ոք ու ոչինչ չի կոտրի հայ ժողովրդին. Թինա Կանդելակի
LifestyleԹինա Կանդելակին իր ինստագրամում գրել է.«Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այսօրը սգո օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհերի համար, ովքեր սպանվեցին միայն հայ լինելու պատճառով: յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով հիշում է Ցեղասպանության պատճառած սարսափը: Այդ ցավը առաջվա պես թարմ է և հիշեցնում է բոլորին, որ ֆաշիզմը արդարացում չունի: Ոչ մի ազգ առավել չէ մյուսից և առավել ևս իրավունք չունի զրկելու կյանքից մյուսին՝ ազգային պատկանելիության պատճառով:
Ես սգում եմ իմ մայրիկի, տատիկի և պապիկի ազգի հետ միասին, ում ցեղասպանությունը չի շրջանցել:
Հայ ժողովրդի ոգու ամրությունը կայանում է նրանում, որ որտեղ էլ ապրեն իր զավակները, նրանք բոլորն այդ օրը միավորվում են և կապվածեն մի անտեսանելի թելով, ինչը ողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին չի հաջողվի կոտրել՝ ո´չ ոքի ու երբե´ք»: