Հայ ժողովրդի ցավը վերցնենք մեզ վրա, որպեսզի այլեւս չկրկնվի ողբերգությունը. Արսեն Ավագով
SocietyՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ֆեյսբուքյան իր Էջում գրել Է, որ այն սոսկ մեկ ժողովրդի ողբերգությունը չԷ: «Դա ահավոր եւ, ցավոք, չյուրացված դաս Է ողջ մարդկության համար: Ցայժմ ոչ մի երկիր, ոչ մի ժողովուրդ ապահովագրված չԷ ողբերգության կրկնվելուց»,- նշել Է Ավագովը:
Նրա համոզմամբ՝ հենց դրա համար Է «այդքան կարեւոր պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեկուզեւ հարյուր տարի անց դատապարտել հանցագործությունը, հռչակել ցանկացած հակամարտության ու վեճերի նման «լուծման» անթույլատրելիությունը, ստանձնել քաղաքական պարտավորություններ»:
Ավագովը հիշել Է Լինա Կոստենկոյին՝ լեգենդար ուկրաինացի բանաստեղծուհուն, ով գրել Է «Ցավդ տանեմ» բանաստեղծությունը: «Եկեք մենք Էլ մեզ վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը, հիշենք զոհվածներին, որպեսզի այլեւս չկրկնվի ողբերգությունը»,- նշել Է Ուկրաինայի ՆԳ նախարարը եւ հայտնել, որ ապրիլի 24-ին հանրապետության խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել Է ցեղասպանության զոհ դարձած հայերի հիշատակը: