Էրդողանի այսօրվա հայտարարությունը փաստացի ցեղասպանություն իրագործելու խոստովանություն է
BlogԳուրգեն Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եվ այսպես, Էրդողանը խոսացել է այսօր ու խոսացել է նաև Հայոց Ցեղասպանության մասին: Դժվար չէ կռահել, որ նա հերթական անգամ հերքել է պատմական իրականությունը, սակայն հետաքրքրական է այն, թե ինչ անհեթհեթություններ է այս անգամ ասել Թուրքիայի նախագահը:
Էրդողանը, հավանաբար չհասկանալով էլ, թե ինչ է ասում, սկզբում հայտարարել է, որ թուրքական ազգի նախնիները ոչ մի ցեղասպանություն էլ չեն արել, իսկ անդրադառնալով բուն Հայոց ցեղասպանությանը, այս խելոքը հայտարարել է, որ հայկական բանդաները թուրքերի են սպանելուց եղել, ինչն էլ ստիպել է իշխանություններին, ուշադրություն, հայերին տեղահանել երկրի մի մասից ու տեղափոխել երկրի ուրիշ մաս, դե իսկ ճանապարհին էլ միշտ չեն, որ կարողացել են ապահովել մարդկանց անվտանգությունը: Ու ամփոփելով, Էրդողանը հայտարարել է, որ պատերազմի ժամանակ շատ թուրքեր էլ են զոհվել, պետք չէ կենտրոնանանալ հայերի վրա ու Հայաստանի, որն օդում թողեց Թուրքիայի մեկնած բարեկամական ձեռքը:
Ես իհարկե չեմ պատրաստվում մանրանալ ու հերթով թվարկել այն բացահայտ սուտը, որն առկա է Թուրքիայի նախագահի ճառում` բանդաների մասով, անվտանգություն ապահովելու մասով, բարեկամական ձեռքի մասով և այլն: Դա անիմաստ է:
Փոխարենը, եկեք ֆիքսենք, որ Էրդողանը հրապարակավ խոստովանել է, որ թուրքական իշխանությունները իրականացնել են առանձին ժողովրդի տեղահանում` ելնելով ազգային պատկանելիությունից: Այսինքն` դեպորտացիա են իրականացրել: Էրդողանին թվում է, որ ինչ որ միֆերով` բանդաների մասին, կարելի է դա արդրարացնել, մինչդեռ համաձայն միջազգային իրավունքի, նույնիսկ մեկ անձի նկատմամբ իրականացված սպանությունը ու/կամ տեղահանումը պետության կողմից և ազգային հողի վրա, կոչվում է ցեղասպանություն ու այն չունի ու չի կարող ունենալ ոչ մի արդարացում:
Փաստորեն ստացվում է, որ Էրդողանն այսօր այնպիսի հայտարարություն է արել, որը փաստացի ոչ այլ ինչ է, քան խոստովանություն, որ Թուրքիան ցեղասպանություն է իրագործել: