Վրաստանում հայերը բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ
SocietyՎրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ին բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանության շենքի մոտ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Ակցիայի մասնակիցները դիմում են Թուրքիային՝ 1915 – 1923 թվականներին կատարված հանցագործությունը ճանաչելու պահանջով: Ակցիայի մասնակիցները նաեւ կոչ են անում Վրաստանի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործընթաց սկսել եւ դատապարտել Թուրքիայի ցեղասպանական քաղաքականությունը»,- ասված Է Վրաստանի հայ համայնքի հաղորդագրության մեջ: