Ոստիկանությունը Մոսկվայում կանգնեցրել է Ցեղասպանության հիշատակին նվիրված ավտոերթը
SocietyՄոսկվայի ոստիկանությունը ուրբաթ օրը կանգնեցրել է Լենինգրադսկի մայրուղու վրա Հայոց ցեղասպանության օրվան նվիրված Հայաստանի քաղաքացիների ավտոմեքենաների շարասյունը: Այդ մասին ria.ru-ին հայտնել է իրավապահ մարմիններում եղած աղբյուրը:
«Մի քանի տասնյակ մեքենաներով ավտոշարասյունը կանգնեցվել է, այն ստուգում է ոստիկանությունը և հատուկ նշանակության ջոկատը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ներքին գործերի նախարարության քաղաքային վարչությունում ավտոշարասյունը կանգնեցնելու մասին տեղեկությունը հաստատել են:
«Կանգնեցվել է մոտ 50 ավտոմեքենա, որոնք շարասյունով շարժվելիս են եղել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով: Կանգնեցնելու ժամանակ վարորդները չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին: Անցկացվում են վարորդների և ուղևորների նկատմամբ անվտանգության ստուգումներ»,- ria.ru-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը: