ՃՏՊ` Սևքարեցի Սաքոյի փողոցում
SocietyԱպրիլի 25-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34ZD248 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա., ծնվ.1992թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:
Զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: