Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վերջին իրադարձություններից եւ միջոցառումներից հետո մենք պետք է սահմանի վրա շատ զգույշ լինենք. Մ. Եղիազարյան

Politics

Ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից կոտորված հայերի հիշատակին: Նշենք, որ անմեղ զոհերի հիշատակի հարգման արարողությունն իրականացվեց ոչ միայն Հայաստանում, այլեւ քաղաքակիրթ ու հայաշատ մի շարք երկրներում, իսկ դեպի Ծիծեռնակաբերդ երթը տեւեց մինչեւ ուշ գիշեր:

Մինչ աշխարհը համակ լռությամբ եւ ուշադրությամբ հետեւում էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումներին, Թուրքիան այդ ընթացքում իր բնույթին համապատասխան ինչ-որ խեղկատակությամբ էր զբաղվում եւ փորձում շեղել աշխարհի ուշադրությունը:

Թե ինչի մասին են վկայում Թուրքիայի իշխանությունների կողմից նման պահվածքի դրսեւորումները, Orer.am-ը պարզեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանից, ով նշեց. «Ադրբեջանն ու Թուրքիան արտաքին քաղաքական աշխարհում համատեղ են հանդես գալիս: Ցեղասպանության միջոցառումները, անկախ նրանից, կլինեն մեծ, թե` փոքր անհանգստացնում են Թուրքիային, քանի որ արդեն մեծ տերություններ են խառնված Հայոց ցեղասպանության գործին: Թուրքիան փորձում է գտնել մեր թույլ օղակը, որպեսզի դիմակայի այս հարվածներին. այս պարագայում նա օգտագործում է Ադրբեջանին` դիմելով տարատեսակ դիվերսիոն գործողությունների: Մենք գիտենք, որ Թուրքիայի անմիջական գործիքն Ադրբեջանն է, եւ այս ամենը լավ իմանալով, ընդհանուր վիճակը լավ պատկերացնելով` մենք պետք է սահմանի վրա շատ զգույշ լինենք: Նրանք փորձելու են հարամ անել այն, ինչը կայացած փաստ է, ինչը տեղի է ունեցել, եւ որի համար նրանք պետք է պատասխան տան»:

Միջազգային հանրության եւ գերտերությունների` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված արձագանքի վերաբերյալ էլ հրամանատարը նշեց. «Աշխարհը հասկացել է, որ եթե չմատնանշի Թուրքիայի վարած կեղտոտ քայլերը, ապա ինքնըստինքյան նա դառնում է հանցակից: Նկատենք, որ Թուրքիան ամեն օր սպանում է, ամեն օր ջարդում է, մենք տեսանք, որ տվյալ պետության ղեկավարությունը Քեսաբի ուղղությամբ զինյալներ ուղարկեց, նրանք վերջերս ակտիվորեն ջարդում են նաեւ քրդերին, այս ամենը Թուրքիայի ձեռագիրն է: Աշխարհը հասկացել է, որ Թուրքիայի հետագա գոյատեւումը վտանգավոր է աշխարհի համար»:

Հարցին` ինչից է ավելի շատ նեղսրտում Թուրքիան, Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Թուրքիայի իշխանությունները հասկանում են, որ իրենք վաղը կամ մյուս օրը գնալու են իշխանության գլխից, եւ իրավիճակը փոխվելու է, նրանք հասկանում են նաեւ, որ մի օր հայերը վերջապես խելքի են գալու եւ նորմալ երկիր են կառուցելու` առաջ քաշելով մի շարք պայմանագրեր, ինչպիսին է, օրինակ, Սեւրի պայմանագիրը, մի խոսքով` նրանք վախենում են հայ ազգի պահանջատիրությունից: Շատերն ասում են` տվեք հողերը հայերին տեսնենք, թե ովքեր են այնտեղ ապրելու. ասեմ ձեզ` ես եմ ապրելու իմ պապերի հողի վրա, իսկ իմ օրինակին հետեւելու են հարյուր հազարավոր հայեր: Թող տան մեր հողերը, եւ այնտեղ մենք գեղեցիկ պարտեզ կստեղծենք»:

Սոսե Չանդոյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards