«Երբ դուստրս մեծանա, ես կբացատրեմ նրան անմոռուկի իրական իմաստը». Քիմ Քարդաշյանի հոդվածը՝ Time-ում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության մասին հոդված է գրել հեղինակավոր Time պարբերականում: «Իմ ընտանիքը շատ երկար ժամանակ ուզում էր գնալ Հայաստան։ Հայրս, պապս ու տատս, նրանց ծնողները շատ կուզենային գնալ։ Բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ գնալ։ Իմ քույր Քլոեն, դուստր Նորթը և իմ ամուսին Քանյե Ուեսթը վերջապես այս ամիս Հայաստան գնացինք։ Դրանից հետո այնքան շատ մարդ մոտեցավ ինձ և ասաց. «Գաղափար չունեի, որ ցեղասպանություն է տեղի ունեցել»։ Այս բիզնեսում շատ հայեր չկան, մենք ունենք այս խնդրի վրա ուշադրություն հրավիրելու հնարավորությունը, ուրեմն ինչո՞ւ ձեռքներս ծալած նստենք։ Հիմա ճիշտ ժամանակն է խոսելու։ Ես շարունակելու եմ հարցեր տալ և պայքարել ցեղասպանության ճանաչման համար»։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում