Հայաստանում գտնվող դեսպաններն ունկնդրել են Կոմիտասի ստեղծագործությունները ճապոնուհու կատարմամբ
CultureՃապոնացի դաշնակահարուհի Կեյիկո Շիչիյոն Կոմիտասի կատարումներով հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կոմիտասի տուն-թանգարանում կոմիտասյան ստեղծագորություններն էին ունկնդրում նաև Հայաստանում տարբեր պետությունների արտակարգ և լիազոր դեսպանները, իսկ համերգի նախաձեռնողը Ճապոնիայի դեսպանատունն էր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար Կենիչիրո Սասամեն ընդգծեց, որ երկու պետությունները մշակութային առումով ունեն շատ նմանություններ, պարզապես կարիք կա ճանաչելու միմյանց:«Մեր մշակույթները շատ մոտ են իրար, և քանի որ Հայաստանում արդն բացվել է Ճապոնիայի դեսպանատունը, հույս ունեմ, այդ հարաբերություններն ավելի կխորանան:
Մենք պետք է ավելի լավ ճանաչենք մեկս մյուսին»,- ընդգծեց դեսպան Սասամեն:Համերգն անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Ճապոնացի պաշտոնյան նշեց, որ անձամբ է մասնակցել Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին և հույս հայտնեց, որ Հայոց ցեղսպանության նման երևույթներ այլևս չեն կրկնվի աշխարհում: «Փաստ է, որ եղել են կոտորածներ 20-րդ դարի սկզբին, սակայն, հուսով եմ, որ դա երբևէ չի կրկնվի: Իմ խորին հարգանքն եմ մատուցում զոհերի հիշատակին»,- ասաց նա:
Կենիչիրո Սասամեն նաև հայտնեց, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կժամանի ամռանը և կփորձի խորացնել ոչ միայն մշակությաին, այլև տնտեսակ ան կապերը Հայաստանի հետ: