Մեքենան արգելափակվել է Վեդի գետում
SocietyԱրարատի մարզային փրկարարական վարչությունում ապրիլի 25-ին, ժամը 00:11-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի մոտակայքում ՎԱԶ 2121 ավտոմեքենան արգելափակվել է Վեդի գետում. մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացրին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Սուրեն Ամիջանյանին պատկանող 57 TR777 պետհամարանիշի ավտոմեքենան: