ԱՄՆ-ում մանկապիղծը դպրոցական ավտոբուս է առևանգել` փորձելով տանել երեխաներին
SocietyԱՄՆ-ի Յուտա նահանգում նախկինում մանկապղծության համար դատվածություն ունեցող տղամարդ է ձերբակալվել, ով դպրոցական ավտոբուս է առևանգել` փորձելով տանել երեխաներին. հայտնում է 9news-ը:
Ոստիկանության տվյալներով` 30-ամյա Պատրիկ Ֆրեդրիքսոնը նախ ամենագնաց է առևանգել, ապա ուղևորվել դպրոցական ավտոբուս որոնելու:
Երբ նա նկատել է դպրոցական ավտոբուսը, նստել ղեկին` ուղևորվելով երեխաների բնակության վայրերի հասցեներով:
Ֆրեդրիքսոնին գրեթե հաջողվել է մի երեխայի առևանգել, սակայն երեխայի հայրը զգոնություն է ցուցաբերել և կանխել հանցագործությունը:
Ձերբակալված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի և անչափահասի առևանգման համար: