Մենք այն սերունդն ենք, որոնց մեծացրել են ցրտին, մթին, ծառ կտրելով… Գաբի
Blog
Երգչուհի Գաբրիելա Գալոյանը (Գաբի) իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայաստանում ապրող հայերի դեմքին ժպիտ եկավ այն ժամանակ, երբ հայ զավակները ետ վերադարձան տուն: Լիարժեք ուրախություն զգացինք վերջին 1 ամիսը: Երկար տարիներ այդ հրճվանքը չկար: Հասկացա, որ ազգին, ոչ թե դժվար կենցաղն է կոտրում, այլ մասնատվածությունը և լքված լինելու հոգեբանությունը: Ինչպես դիմացանք ծանր տարիներին` միասնականության հաշվին: Ոչ մի վատ պայման չկոտրեց մեր ծնողներին, մեծացրեցին մեզ: Մաքսիմալ ուշադրությամբ և առողջ հոգեբանությամբ` չնայած ծանր պայմաններին: Մենք այն սերունդն ենք, որոնց մեծացրել են ցրտին, մթին, ծառ կտրելով, քարշ տալով, բերել վառելով, հաց թխելով , տաքացրած քարերը սրբիչի մեջ փաթաթելով, տաքացնելով, և այսպես կարող եմ թվել շարունակաբար … Շնորհակալ ենք ամենի համար մեր ծնողներին և պարտավորված ենք լինել լավ զավակ թե մեր ծնողների համար, թե Պետության համար: