Սլովակիայի նախկին վարչապետը՝ Ուկրաինայի նախագահի խորհրդական
SocietyՍլովակիայի նախկին վարչապետ Միկուլաշ Ձուրինդան Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականը կդառնա: Այս մասին նա հաղորդել է Hromadske TV հեռուստաալիքի եթերում:
«Ես ընդունել եմ Պորոշենկոյի՝ իր օգնականը դառնալու հրավերը եւ հույս ունեմ, որ իմ փորձը կօգնի ձեր երկրին»,- ասել է Ձուրինդան: Նրա կարծիքով, Ուկրաինայի եւ Սլովակիայի բարեփոխումներում «բազմաթիվ ընդհանուր բաներ կան»:
Ձուրինդան Սլովակիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1998 թվականի հոկտեմբերից մինչեւ 2006-ի հուլիսը:
Ուկրաինայի կառավարություն արդեն մի քանի օտարերկրացի է աշխատանքի հրավիրվել: Այսպես, առողջապահության նախարար է նշանակվել Վրաստանի աշխատանքի եւ առողջապահության նախկին նախարար Ալեքսանկդր Կվիտաշվիլին, էկոնոմիկայի նախարար՝ լիտվացի Այվարաս Աբրոմավիչուսը, ֆինանսների նախարար՝ ԱՄՆ քաղաքացի Նատալյա Յարեսկոն:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին էր Պորոշենկոյի արտահաստիքային օգնականն է: