Դոնալդ Տուսկ. Ուկրաինական հակամարտությանը ԵՄ-ի ռազմական միջամտությունն անհնար է
SocietyԵվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն անհնար է համարել ուկրաինական հակամարտությանը Եվրոպայի ռազմական միջամտության հնարավորությունը: Նա դեմ է հանդես գալիս իրադարձությունների նման զարգացմանը:
Լեհական TVN եւ ուկրաինական «1+1» հեռուստաալիքներին տված հարցազրույցում Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն «որոշում չի կայացնում Ուկրաինային օգնության այլ ձեւի մասին, օրինակ՝ ռազմական, քանի որ դա նրա իրավասության շրջանակում չէ»:
Եվրախորհրդի նախագահը հավելել է, որ ինքը պնդում է իրավիճակի դիվանագիտական կարգավորման հարցում:
Ապրիլի 24-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ երկրի հարավ-արեւելքում իրավիճակի կայունացման համար հարկավոր են կա՛մ ՄԱԿ-ի խաղաղարարներ, կա՛մ Եվրամիության առաքելություն: