Դմիտրի Կիսելյովը «Շաբաթվա լուրեր»-ում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին
SocietyՀայտնի ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի` «Россия 1» հեռուստաալիքով ցուցադրվող «Շաբաթվա լուրեր» տեղեկատվական-վերլուծական հաղորդաշարի ապրիլի 26-ի եթերում անդրադարձ կա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին:
Յեվգենի Ռոժկովի ռեպորտաժում ներկայացվում է Հայոց ցեղասպանության պատմությունն Օսմանյան կայսրությունում, ինչպես նաեւ 2015թ. ապրիլի 24-ին աշխարհի տարբեր երկրներից բարձրաստիճան պատվիրակությունների այցը Ծիծեռնակաբերդ ու նրանց կողմից հնչեցված ելույթները: