Փաստեր, որոնք հնչում են ինչպես սուտ, սակայն իրականում ճշմարիտ են (լուսանկարներ)
LifestyleԵրբեմն թվում է, թե մեզ՝ մեծահասակներիս, արդեն ոչնչով չես զարմացնի: Իսկ հետո պատահաբար լսեցի՝ գետաձիներն ունեն վարդագույն կաթ: Ու մտածեցի՝ արդո՞ք դա իրական է: Իսկական կաթնային կոկտեյլ՝ ելակով:
AdMe.ru-ն ներկայացրել է մի քանի հետաքրքիր փաստ, որոնք արժե ստուգել:
Մեղրը երբեք չի փչանում: Այսինքն՝ ոչ թե 1 տարի անց կամ 2, այլ երբեք:
Turritopsis Nutricula մեդուզան ներկայում միակ անմահ էակն է երկրի վրա:
Կետի սիրտը այնքան մեծ է, որ մարդը պարզապես կարող է լողալ զարկերակներով, սակայն նրա կոկորդը ափսեից մեծ չէ:

Ամեն մարդու բաժին է ընկնում մոտ 1,6 մլն մրջյուն: Այդ մրջյունների ընդհանուր քաշը մոտավորապես այնքան է, որքան ամբողջ մարդկանց քաշը երկրի վրա:
Ութնոտնուկը ունի երեք սիրտ:
Ի սկզբանե ֆենշույը գերեզմանի համար տեղի որոնման արվեստ էր:
Սատուրնում ու Յուպիտերում տեղում են ալմաստե անձրևներ:
Ահա թե Յուպիտերը ինչ տեսք կունենար Երկրից, եթե այն մեզնից գտնվեր նույն տարածության վրա, ինչպես Լուսինը:

Մեր օրգանիզմում 10 անգամ ավելի շատ բակտերիա կա, քան բջիջ:
Հավանականությունը, որ ջրի բաժակը, որից ջուր եք խմում, պարունակում է ջրի մոլեկուլ, որը գտնվել է դինոզավրի մարմնում, գրեթե 100% է:
Ֆրանկենշտեյնը ոչ թե հրեշի անուն է, այլ գիտնականի, որը այն ստեղծել է:
Կատվաձուկն ունի 27000 համային ռեցեպտորներ: Դա քառակի ավելի է, քան մարդու մոտ:
Այսպիսի տեսք ունի ավազը միկրոսկոպի տակ:

Գեղեցիկ կլոր ակվարիումը ոսկե ձկնիկի համար ամենավատ բնակատեղին է:
Վատ լուսավորվածության պայմաններում կարդալը կամ մոնիտորից գիրք կարդալը ոչ մի կերպ չի ազդում տեսողության վատացման վրա:
Օքսֆորդի համալսարանը ավելի երկար տարիների կյանք ունի, քան Ացտեկների կայսրությունը:
Կիպրոսում Ձմեպ պապին անվանում են Վասիլի:
Դեռ ոչ ոք չի կարողացել վարժեցնել աֆրիկյան փղին:
Ձախից՝ մոմը այրվում է Երկրի վրա, աջից՝ անկշռելության պայմաններում, «Միր» կայանում:
