Երբեք չեմ տեսել նման տառապանք ու նման արժանապատվություն. Շերը հիշել է իր այցը Հայաստան (լուսանկարներ)
LifestyleԱմերիկահայ երգչուհի, դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) հիշել է իր այցը Հայաստան: Օսկարակիր դերասանուհին գրառում է կատարել Twitter-ում` հայտնելով իր ջերմ հուշերը:
Շերը մասնավորապես գրել է. «22 տարի առաջ ես մարդասիրական օգնություն հասցրեցի Հայաստան: Այդ ուղևորությունը դեռ կենդանի է իմ մեջ: Ես երբեք չեմ տեսել նման տառապանք ու նման արժանապատվություն: Այնքան հպարտ եմ»:
Շերը Հայաստան էր ժամանել իր կարիերայի ամենահաջող և Հայաստանի համար ամենադժվարին ժամանակներում` 1993-ի մայիսին:

.jpg)






