Շերի հուզիչ գրառումը Twitter-ում Հայաստան կատարած իր այցի մասին (լուսանկարներ)
LifestyleԱմերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) հիշել է իր այցը Հայաստան: Դերասանուհին իր Twitter-ում լուսանկարներ է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.
«22 տարի առաջ ես մարդասիրական օգնություն հասցրեցի Հայաստան: Այդ ուղևորությունը դեռ կենդանի է իմ մեջ: Ես երբեք չեմ տեսել նման տառապանք ու նման արժանապատվություն: Այնքան հպարտ եմ»:
Հիշեցնենք, որ Շերը Հայաստան էր ժամանել 1993-ի մայիսին:











