Նոր Խարբերդում չորս երիտասարդներ վիճել ու ծեծել են տանտիրոջը
SocietyՈստիկանության Շենգավիթի բաժին ներկայացած քաղաքացին հաղորդում է տվել, որ Նոր Խարբերդի 15-րդ փողոցի բնակիչ ոմն Արտյոմ, երեք ընկերների հետ կոտրել է իր տան ապակին, վիճաբանել իր հետ, քաշել մազերից և ծեծի ենթարկել` պատճառելով վնասվածքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ Արտյոմը 1986թ. ծնված Արտյոմ Գ.-ն է, իսկ նրա ընկերներն են 1991թ. ծնված Գևորգ Թ.-ն և 1998թ. ծնված Արայիկ Խ.-ն, որոնք Նոր Խարբերդ Ա/Ը 14-րդ փողոցից բերման են ենթարկվել, իսկ 1994թ. ծնված Հովհաննես Հ.-ն ներկայացել է բաժին, որտեղ նրանք տվել են բացատրություններ: Կատարվում է քննություն: