Ինչո՞ւ ձեր որդին այստեղ պառկած չէ
BlogԱրմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ամերիկայի նախկին նախագահի նախկին խոսնակ Դանա Փերինոն իր նոր գրքում այսպիսի դրվագ է ներկայացնում: Ջորջ Բուշը հերթական անգամ գնացել էր զինվորական հոսպիտալ, մտել էր պալատներից մեկը, որտեղ պառկած էր վիրավոր զինվորականը... Զինվորների ծնողները սովորաբար մեծ երախտագիտությամբ են ընդունում նախագահական այցերը, բայց այս անգամ այլ բան ստացվեց... Զինվորի մայրը պարզապես բղավեց Ջորջ Բուշի վրա՝ ՙԻնչու է իմ տղան հայտնվել այս վիճակում, ինչու ձեր երեխան չի պառկած հոսպիտալում՚... Նախագահը չշտապեց հեռանալ՝ լուռ կանգնած լսում էր... Միայն երբ վերադառնում էին Սպիտակ տուն, Ջորջ Բուշն ասաց՝ ՙԱյդ կինը վրաս բարկացած էր... Ու ես չեմ դատապարտում նրան՚... Նախագահի աքերում արցունքներ երեւացին, վկայում է Դանա Փերինոն...