Թմրամիջոց պահելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել 3 երիտասարդ
SocietyՈստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ա. Խաչատրյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկի մոտից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991թ. ծնված Սամվել Հ.-ին, 1990թ. ծնված Ֆրունզիկ Ա.-ին և 1982թ. ծնված Վահագն Ա.-ին` իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով:
Վահ ագն Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփի սերմի 11 հատիկ, իսկ Ֆրունզիկ Ա.-ի մոտ գտնվող պոլիէթիլենային տոպրակից՝ կաթուցիչի սրվակներ և պարագաներ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: