Ոստիկանությունն անցած 2 օրում բացահայտել է գողության 29 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 5 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 26 պատահարի հետևանքով 45 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, ապրիլի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել է 41-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության 29, խարդախության 16, յուրացման, համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման 1-ական, շորթման և խուլիգանության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 6, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք: