«Սեւան» ազգային պարկ»-ի Մարտունու մասնաճյուղում ավարտվեց 6 հեկտար անտառատունկը
Society«Սեւան» ազգային պարկ-ի Մարտունու մասնաճյուղում ավարտվեց 6 հեկտար անտառատունկը, հիմնվեց Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա հիշատակը հավերժացնող 1 հեկտար պուրակ:
Ինչպես տեղեկացրեց «Սեւան» ազգային պարկ»-ի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Համլետ Ղիմոյանը, անտառատունկլը եւ պուրակի հիմնումը կատարվել են Երանոս գյուղի հարակից տարածքի լճափնյա անտառային հողերում: Տնկվել են 1,5- 2,5 մետր բարձրության երկու տարեկան 10 հազար կանադական սլացիկ բարդիներ: Տունկն սկսվել է ապրիլի առաջին օրերից եւ ավարտվել ապրիլի 27-ին: «Աշխատանքները նախատեսված էր ավարտել մինչեւ ապրիլի 24-ը, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները փոքր-ին չ ձգձգեցին ծառատունկը:Տունկից հետո մեր կողմից վարձված 14 բանվորները շարունակելու են ծառերի հետագա խնամքի աշխատանքները: Մեր կողմից լինելու է նաեւ խստացված պահպանություն: Միաժամանակ մեր տնկարանում արդեն աճեցվում են 50 հազար նոր բարդիներ, որոնք մեր մասնաճյուղի տարածքում կտնկվեն առաջիկա երկու տարում: Պահանջի դեպքում կարող ենք տնկիներով ապահովել նաեւ մարզի համայնքներին: Ծառերի հետագա խնամքն ու պահպանությունը մեզ առավել է պարտավորեցնում, քանի որ յուրչաքանչյուր տնկվող նոր ծառ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,-նշեց Համլետ Ղիմոյանը:
Խոսրով Խլղաթյան