Եկեղեցի կառուցելու փոխարեն ավելի աստվածահաճո գործ կլիներ ծառեր տնկել
BlogԼուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«մտածելու տեղիք է տալիս »
Գերմանացիները շատ խաղաղ դեմք ունեն , անչափ բարեհմբույր են ու իսկապես բարի , միշտ ժպտում են ու կատակում անծանոթների հետ Смайлик «smile» ես այսօր հասկացա, թե ինչու ...
Համբուրգը մեծ ու զարգացած քաղաք է , կարծես մխրճված լինի անտառի մեջ ... թե՛ կենտրոնում, թե՛ ծայրամասերում օդը բյուրեղյա մաքրություն ունի , ամենուրեք լսվում է թռչունների դայլայլը , կողքովդ վազվզող սկյուռիկները , գետերում լողացող բադիկները սովորական երևույթ են , ու, որքան էլ ծանր հոգեվիճակում լինես , երբ դուրս ես գալիս փողոց , կամ թեկուզ պատուհանդ ես բացում , ծառերի , առատությունը, մաքուր օդն ու ծտերի ծլվլոցը մի անասելի թեթևություն են բերում ու համոզում, որ կյանքը հիասքանչ է ու շարունակվում է ....
Գերմանիաայում գործում է մի օրենք , որ դու , անգամ քո սեփական տարածքում, քո հողամասում իրավունք չունես ծառ կտրելու . եթե ստիպված ես կտրել ( ասենք՝ շինարարություն ես անում) , պետությունը քեզ մեկ այլ տեղ տարածք է տրամադրում , որտեղ դու պարտավոր ես տնկել քո կտրած ծառերի եռապատիկը ՝ քո հաշվին :
Смайлик «smile» պետք չի մեգաուղեղ ունենալ ՝ էդպիսի պարզ բաներ մտածելու, որոշելու ու անելու համար ...
ասածս ի՞նչ է. Երևանում այս պահին կառուցվում է 2 եկեղեցի , վատ չի , բայց , նվաստիս կարծիքով՝ ավելի Աստվածահաճո գործ կլիներ ծառեր տնկել , կանաչապատել Երևանը ՝ հոգ տանելով քաղաքացիների առողջության , երեխաների առողջ ու գեղագիտական դաստիարակության , քաղաքի բնական գեղեցկության մասին .....
հ.գ. շատերս ենք մտածում, թե ինչու են հիվանդություններն այսքան շատացել մեր երկրում .... այստեղ հիցվանդանոցում , 2 ամսվա ընթացքում, գրեթե չեմ հանդիպել երիտասարդ գերմանացու , ճնշող մեծամասնւթյունը ծերեր են ...
մտածեք այս մասին ...