Նուբարաշենում վրաերթի ենթարկված 5-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց
Society«ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ապրիլի 26-ին՝ ժամը 18.30-ին, Երևանի Նուբարաշենի 9-րդ փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: