«Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանի և Աղվան Հովսեփյանի հակամարտությունը նոր թափ է ստացել
Society«ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հակամարտությունը նրր թափ է ստացել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրել է նախկինում քննված 10 քրեական գործերը կարճելու որոշումները և դրանք ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նոր, օբյեկտիվ քննության համար: Դրանց մի մասը ժամանակին քննվել են ՀՀ ոստիկանության քննչական վարչությունում, մի մասը՝ քննչական կոմիտեում, մի քանիսն էլ՝ ԱԱԾ-ում:
Հասկանալի է, որ Ա. Հովսեփյանն, այսպես թե այնպես, դրանց հետ առնչություն է ունեցել՝ ժամանակին որպես գլխավոր դատախազ կամ իբրև անմիջական նախաքննություն իրականացնող մարմնի ղեկավար: Եվ այն փաստը, որ ՀՔԾ ուղարկելու որոշումը պատճառաբանվում է «օբյեկտիվ քննություն իրականացնելու անհրաժեշտությամբ», նույնպես վկայում է այն մասին, որ այս գործընթացն ուղղված է Հովսեփյանի և նրա ղեկավարւսծ կոմիտեի դեմ: Երեկ երեկոյան տեղեկացանք, որ կարճված գործերից մեկով արդեն կա ձերբակալված անձ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։