Դամասկոսում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի հիմնաքարը
BlogԱրմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ապրիլի 26-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հին քաղաքի Բաբ Շարկի թաղամասում ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադի և Դամասկոսի քաղաքապետ Բուշր ալ-Սաբանի հովանու ներքո տեղադրվեց Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի հիմնաքարը:
