Հարավկորեական «Սեւոլ»-ի նավապետը դատապարտվել Է ցմահ բանտարկության
SocietyԱնցյալ տարի խորտակված հարավկորեական «Սեւոլ» լաստանավի նավապետ Լի Չժուն Սոկը ցմահ բանտարկության Է դատապարտվել սպանության մեղադրանքով: Ապրիլի 28-ին այս վճիռն Է կայացրել Հարավային Կորեայի Կվանջու քաղաքի Բարձրագույն դատարանը: Դատավճռում նշված Է, որ ողբերգության պատասխանատվությունն ընկած Է նավապետի վրա, եւ նրա գործողություններն են հանգեցրեÕ ¬ նավում գտնվող մարդկանց զոհվելուն:
Անցյալ տարվա նոյեմբերին Կվանջու քաղաքի օկրուգային դատարանը Լի Չժուն Սոկին դատապարտել Էր 36 տարվա բանտարկության, նրանից նաեւ հանվել Էին սպանության մեղադրանքները: Ըստ որում դատախազը նրա համար պահանջել Էր մահապատիժ:
Ինչհոն նավահանգստից Չեջուդո կղզի մեկնած «Սեւոլ» լաստանավը խորտակվել Է անցյալ տարվա ապրիլի 16-ին Կորեական թերակղզու հարավարեւմտյան վերջավորության մոտ: Նավում եղել են 476 ուղեւոր եւ անձնակազմի անդամ, նրանց մեծ մասը բարձրդասարանցիներ Էին Անսան քաղաքի դպրոցներից: Փրկվել Է միայն 172 հոգի: Զոհվել Է 295 մարդ, եւս ինը համարվում են անհայտ կորած, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: