Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցում հայտնաբերվել է ուսումանական նռնակ
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 28-ին՝ ժամը 09.40-ին, ահազանգ է ստավել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի թիվ 22 շենքի հետնամասում գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հ աշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Ավտոտնակում հայտնաբերվել է ուսումանական նռնակ: