Կապանում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենա է շրջվել
SocietyԿապան քաղաքի Գ. Նժդեհի փողոցում ապրիլի 27-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: