Նիգերիացի հաքերը թալանել է ադրբեջանական ընկերությունները
SocietyԱդրբեջանը միջազգային որոնում է հայտարարել ծագումով Նիգերից 33-ամյա հաքեր Ալուսուլա Ադիլխան Ադիջոկոնի նկատմամբ, որը որոշ ադրբեջանական ընկերությունների բանկային հաշիվներից խոշոր չափի գումար է գողացել:
Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը: Նիգերիացի հաքերը մեղադրվում է համակարգչային համակարգերում ապօրինի միջամտության եւ գողության մեջ:
Ադրբեջանի իրավապահ մարմինները Ադիջոկոնին միջազգային որոնում են հայտարարել եւ նրան ձերբակալալու խնդրանքով դիմել են Ինտերպոլին: