Գալուստ Սահակյանը լավատես է Հայաստանի տնտեսական աճի հարցում
SocietyՀայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այն կարծիքին է, որ տարեվերջին երկրում տնտեսական աճ կարձանագրվի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սահակյանը չհամաձայնեց միջազգային մի շարք կազմակերպությունների կանխատեսումների հետ, թե այս տարի Հայաստանում տնտեսական աճ չի լինելու: «Ես կարծում եմ, որ մենք տարեվերջին տնտեսական աճ ունենալու ենք»,- նշեց Սահակյանը:
Լրագրողներից մեկը դիտարկմանը, թե երբ հրաժարական էր տալիս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, շատ էին խոսում այն մասին, որ պատճառը 7 տոկոս տնտեսական աճ չապահովելն է, և եթե ներկայիս Հովիկ Աբրահամյանին չհաջողվի ապահովել նախատեսված տնտեսական աճը, ի՞նչ երաշխիքներ կան, որ նա էլ հրաժարական չի տա: Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ խոսքը տարբեր ժամանակահատվածների մասին է: «Այն ժամանակ իրավիճակն ուրիշ էր, հիմա այլ իրավիճակ է: Այն ժամանակ կառավարության կիրառած գործիքներն այլ էին, հիմա այլ են»,- պարզաբանեց ՀՀ ԱԺ նախագահը: